Ոստիկանները դաժանաբար հարվածել և հայհոյել են Արցախում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի հարազատ եղբորը
Ոստիկանները ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանի որդու և նրա ընկերոջ նկատմամբ բռնի ուժ են կիրառել։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է պատգամավորը։
«Կարմիր բերետավորները, մեղմ ասած, անհամաչափ ուժ են կիրառել ավագ որդուս՝ Արմենակի նկատմամբ, երբ նա ԵՊՀ ի դիմաց փորձում էր գազազած կարմիրբերետավորներից ազատել իր ընկեր և կուրսեցի Տարոն Մանուկյանին (ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին,–խմբ.) որին մի քանի բերետավոր արդեն վայր էին գցել և հարվածում էին»,–գրել է Նազարյանը։
Արմենակին մի քանի տղաների հետ բերման են ենթարկել, բայց հիմա նա ազատության մեջ է։

