Փաշինյանը Հայոց ցեղասպանության տարելիցի իր ուղերձում բացատրել է, թե ինչու է Երևանը բանակցում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու համար
Փաշինյանը Հայոց ցեղասպանության տարելիցի իր ուղերձում բացատրել է, թե ինչու է Երևանը բանակցում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու համար։
▪️Մեծ Եղեռնը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջն է: Եվ այն մեզ համար ոչ միայն մեր անմեղ նահատակների հիշատակը խնկարկելու, նրանց առաջ գլուխ խոնարհելու, այլև մեր պատմության՝ անցյալի, ներկայի և ապագայի մասին մտածելու առիթ է:
▪️Հայ ժողովուրդը պիտի կարողանա սեփական ճակատագիրն ուրիշների որոշումների տիրույթից սեփական որոշումների տիրույթ տեղափոխել։
▪️Այս գիտակցումն է հանգեցրել խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգին։
▪️Այս է պատճառը, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը միտված բանակցություններ ենք վարում:
▪️Մեր խնդիրն է՝ համայն հայության ներուժի իրացմամբ կառուցել արժանապատիվ և կայացած ժողովրդավարական պետություն։
▪️Հայոց պետականությունը Մեծ Եղեռնի զոհերի, բոլոր նահատակների հիշատակը հարգելու ամենատպավորիչ միջոցն է և պիտի դառնա հայ ժողովրդի ապրելու անկոտրում կամքի խորհրդանիշ և երաշխավոր:
▪️ Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է, որ պետք է կանգնեցնի նոր ոճրագործությունները:
▪️Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը:
Այս օրակարգը կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին։

