Այսօր հայկական երկու հանրապետությունների միակ կին ազգային հերոս, ԱՀ «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Ժաննա Գալստյանի ծննդյան օրն է
Այսօր ՀՀ վաստակավոր արտիստ, ԱՀ «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Ժաննա Գալստյանի ծննդյան օրն է։
Հայկական երկու Հանրապետությունների միակ կին ազգային հերոսը։
Քչերը գիտեն, որ տիկին Գալստյանը նաեւ ուժեղ դերասան է։ Շուրջ 40 տարի եղել է Ստեփանակերտ քաղաքի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի՝ կերտելով 70 ավել դերեր։
Տիկին Գալստյանը նաեւ Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից է։ Կենտրոնական պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ։
Արցախի ԱԺ մի քանի գումարումների պատգամավոր, եղել է «Պաշտպանության, անվտանգության եւ օրինապահության» մշտական հանձնաժողովի նախագահ։
Այս ամենից զատ, Ժաննա Գեորգիեւնան իրոք պատերազմով, պայքարող, հայրենիքը պաշտպանող կնոջ կատարելատիպ է։
Արցախյան վերջին պատերազմի ժամանակ այնպիսի հոգատարությամբ էր խմբերն ուղարկում առաջնագիծ, հուշում էր, որ պարագային ինչ պիտի անել, հոգատարությամբ հարցնում որեւէ բանի կարիք պահանջ կա՞, մամայի հետ խոսե՞լ ես, սիգարետ ունե՞ս (ես չեմ ծխում)։
Մի հետաքրքիր դեպք եղավ, որ կյանքում չեմ մոռանա.
Մեր ընկերներից մեկին Վերածննդի հրապարակից ոստիկանները «օլորում» տանում են ՑՕՐ… մինչեւ իմանում եմ, գնում շտաբ, որոշակի ժամանակ է անցնում։ Առաջինը հանդիպում եմ հենց Ժաննա Գեորգիեւնային, ու ասում ինչն ինչոց։ Լսեց, լսեց ու հետո բարկացած չգիտեմ, թե ում ինչ ցուցում տվեց ու մենք գնացինք ՑՕՐ։
Մի ձեռքում զենք, մյուսում՝ հոգատար մոր սկզբունքներ։
Շնորհավորում եմ Ծննդյան օրվա կապակցությամբ, սիրելի Ժաննա Գեորգիեւնա, սիրելի իմ հերոս։
Հրանտ Սարկիսովի ֆեյսբուքյան էջից

