Իտալացի լրագրողը հայտնել է, որ Զելենսկին վտանգավոր է Ուկրաինայի համար

Վլադիմիր Զելենսկին վտանգ է ներկայացնում սեփական ժողովրդի համար. Այս կարծիքը հայտնել է լրագրող, պատմաբան Անջելո Դ՛Օրսին իտալական Rete 4 հեռուստաալիքի եթերում։

«Նա (Զելենսկին) արշավ է վարում, որն իրականում կհանգեցնի ավերածությունների և զոհերի իր ժողովրդի մեջ: Բայց դա նրան առանձնապես չի անհանգստացնում»,- կարծիք է հայտնել նա։

Դ’Օրսին վստահ է, որ Զելենսկին խաղաղության հասնելու գլխավոր խոչընդոտներից մեկն է։

Լրագրողը նաև ասել է, որ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, «ԱՄՆ-ի պատերազմն է Եվրոպայի դեմ»։ Պաշտոնական Վաշինգտոնը շահագրգռված է Ռուսաստանի և ԵՄ-ի, իսկ ապագայում Չինաստանի հետ կապերը խզելու մեջ, վստահություն է հայտնել լրագրողը։

«Ամերիկայի համար դժվար է հասկանալ, որ միաբևեռ աշխարհը, որը ծնվել է 1989 թվականից հետո՝ միայն մեկ գերտերությամբ, մեկ արժույթով և մեկ լեզվով, փոխվում է»,- ասել է Դ՛Օրսին։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։