Բայդենն ասել է, որ պատրաստ է մեկնել Կիև
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է մեկնել Ուկրաինայի մայրաքաղաք։ Այս մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցին։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջո Բայդենը հեռախոսով քննարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հնարավոր նոր հակառուսական պատժամիջոցները։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

