Մինչև չունենաս սահմաններիդ զինված պաշտպանություն, դրանց անձեռնմխելիությունն ընդամենը կենաց է

Մարդկանց մոտ այդ հավատն առ «միջազգայնորեն ճանաչված» սահմանների սրբությունն ու անձեռնմխելիությունը որտեղի՞ց։ (Չակերտներով եմ գրել, որովհետև միջազգայնորեն ճանաչված չեն այդ սահմանները, հիմնականում երկու հարևան երկրներն են իրար հետ են պայմանավորվում այդ սահմանների ճանաչման մասին)։

Թե բա. «Արցախը մի բան է, իսկ ՀՀ սահմանները՝ լրիվ այլ»։

Մենք 26 տարի թքած ունեինք Ադրբեջանի, իբր, միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա, իրենք էլ նույն կերպ։

Թուրքիան շատ հանգիստ մտել է Կիպրոսի, Սիրիայի և Իրաքի «միջազգայնորեն ճանաչված» սահմաններից ներս։ Ադրբեջանը՝ նույնն անում է Վրաստանում։ Ավելի համեստ չափով քան Թուրքիան, բայց անում է։

Մինչև չունենաս սահմաններիդ զինված պաշտպանություն, դրանց անձեռնմխելիությունն ընդամենը կենաց է։

 

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից