Ադրբեջանցին հայ կնոջը վնասել է երեք երեխաների ներկայությամբ․ Շաքիի գյուղապետ

Ադրբեջանցի զինվորի մասնակցությամբ զինված միջադեպի մասին «Ազատությանը»  https://www.azatutyun.am/a/33867957.html  մանրամասներ է պատմել Շաքիի գյուղապետ Ռուբեն Մանուչարյանը: Նա պատմեց, որ ավտոմատով զինված տղամարդը մուտք է գործել գյուղի տներից մեկն ու վնասել տանտիկնոջը՝ նրա երեք երեխաների ներկայությամբ:

«Բռնեցին, տարան իրավապահները, չեմ կարա ասեմ կրակել է, թե ուրիշ-կտրող ծակող գործիքով է հարվածել: Մենք որ մտանք դեպքի վայր, արյան հետքեր տեսանք, բայց կնոջ կյանքին վտանգ չի սպառնում», – հայտնեց գյուղապետը:

Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը հաստատել էր ՝ այսօր ժամը 14:15-ին Սյունիքի մարզի Շաքի գյուղ ադրբեջանցի զինծառայող է մտել ու կրակել Հայաստանի քաղաքացու ոտքին: