Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել, հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական տեղեկագիրը։

Այսօր խաղաղապահները պարեկություն են իրականացրել չորս երթուղիներով, ինչպես նաև ուխտավորներին ուղեկցել Ամարասի և Գանձասարի վանքեր։

Անվտանգությունն ապահովելու և միջադեպերը կանխելու նպատակով շարունակական փոխգործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ, նշվում է  ՌԴ ՊՆ  տեղեկագրում։