Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել, հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական տեղեկագիրը։
Այսօր խաղաղապահները պարեկություն են իրականացրել չորս երթուղիներով, ինչպես նաև ուխտավորներին ուղեկցել Ամարասի և Գանձասարի վանքեր։
Անվտանգությունն ապահովելու և միջադեպերը կանխելու նպատակով շարունակական փոխգործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ, նշվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։

