Հրապարակվել են առաջին լուսանկարները բրյուսելյան բանակցություններից
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Հրապարակվել են բրյուսելյան բանակցություններից առաջին լուսանկարները։ Լուսանկարներից ակնհայտ է, որ Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը 2021-ի դեկտեմբերին տեղի էր ունենում ընթրիքի սեղանի շուրջ։
Թե ինչ ֆորմատով է անցնում այս հանդիպումը, դեռ տեղեկություն չկա։


