Նյու Յորքում հանդիպել են Էրդողանն ու Փաշինյանը
Թուրքիայի նախագահականը հայտնում է, որ Նյու Յորքում հանդիպել են Էրդողանն ու Փաշինյանը:
Հանդիպումը տեղի է ունենում Նյու Յորքում Թուրքիայի դիվանագիտական կենտրոն հանդիսացող Թուրքական տանը (Türkevi):
Թուրքական մամուլը հայտնում է, որ այս պահին հանդիպման վերաբերյալ բովանդակային մանրամասներ չկան: Հանդիպումը փակ դռների հետևում է ընթանում և պաշտոնյաները լրացուցիչ տեղեկատվություն չեն հաղորդում։
Հանդիպմանը ներկա են նաև ԱԳ նախարարները:
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք

