Բրյուսելում մեկնարկել է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ մեկնարկել է Բրյուսելում: Այս մասին հայտնեցին ՀՀ կառավարությունից:
Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը Բրյուսելում հանդիպում էր անցկացրել Շառլ Միշելի հետ։
Հիշեցնենք, որ Բրյուսելում դեկտեմբերի 14-ին տեղի էր ունեցել Փաշինյանի, Միշելի և Ալիևի եռակողմ հանդիպումը:
Քննարկվել էին 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, ինչպես նաև նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը:

