Բանակցություններից հետո Ադրբեջանի զինված ուժերը հեռացրել են իրենց ստորաբաժանումները Փառուխ բնակավայրի տարածքից․ ՌԴ ՊՆ

Բանակցություններից հետո ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Ղարաբաղի Փառուխ բնակավայրի տարածքից, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝  հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Ռուս խաղաղապահներն այսօր ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պահպանման երկու խախտում են արձանագրել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում։ Փոխհրաձգության հետևանքով յուրաքանչյուր կողմից վիրավորվել է երկու անձ։

Խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը, համագործակցելով հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ, կայունացրել է իրավիճակը, ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։