Բանակցություններից հետո Ադրբեջանի զինված ուժերը հեռացրել են իրենց ստորաբաժանումները Փառուխ բնակավայրի տարածքից․ ՌԴ ՊՆ
Բանակցություններից հետո ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Ղարաբաղի Փառուխ բնակավայրի տարածքից, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Ռուս խաղաղապահներն այսօր ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պահպանման երկու խախտում են արձանագրել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում։ Փոխհրաձգության հետևանքով յուրաքանչյուր կողմից վիրավորվել է երկու անձ։
Խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը, համագործակցելով հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ, կայունացրել է իրավիճակը, ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։

