«Հետք»-ը հրապարակել է Դավիթ Ղահրամանյանի լուսանկարները առանց գազ մնացած Արցախից։
Առանց գազի. 11 ամսական Արփիի լոգանքը վառարանի մոտ։Պապն ու տատը տաքանում և մտածում են տեղի ունեցող իրադարձությունների մասին:Ստեփանակերտի սուպերմարկետներում դատարկվում են հացի դարակները:Արցախի տարբեր շրջաններից տարհանված և բազմազավակ ընտանիքներին բաժանվում են գազի բալոններ՝ բարեգործական հիմունքներով:Մանկական ներկայացում Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Գազի բացակայությունը և եղանակային պայմանները չեն խանգարում Ստեփանակերտի երեխաներին ստանալ հոգևոր սնունդ:
Հադրութից տեղահանված բազմազավակ մայրը՝ Տաթևը և իր 5 երեխաները: Նրանք արդեն մի տարի է՝ ապրում են Ստեփանակերտում գտնվող նախկին «Մալիշ» ռեստորանում: Տան միակ ջեռուցման աղբյուրը փոքր էլեկտրական տաքացուցիչն է: