ՌԴ-ն այլևս Եվրոպայի խորհրդի անդամ չէ․ ԵԽ Նախարարների կոմիտեն որոշում կայացրեց

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն որոշում կայացրեց, որ Ռուսաստանի Դաշնությունը այլեւս Եվրոպայի խորհրդի անդամ չէ։ Այս մասին տեղեկացնում է ԵԽ պաշտոնական կայքէջը։

Մարտի 15-ին Ռուսաստանի Դաշնության կառավարությունը տեղեկացրել էր ԵԽ-ից դուրս գալու որոշման և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան չեղարկելու մտադրության մասին: ՌԴ-ն անդամ էր 1996թ. փետրվարի 28-ից: ԵԽԽՎ-ն իր հերթին որոշել էր հեռացնել Ռուսաստանին ԵԽ-ից։

Նշենք, որ երեկ հայտնի դարձավ Ռուսաստանի՝ Եվրախորհրդից դուրս գալու որոշում կայացվելու մասին: Այս մասին իր Telegram-ում հայտնել է ՌԴ Պետդումայի փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյը։

Նրա խոսքով՝ կազմակերպության գլխավոր քարտուղարին է հանձնվել է արտգործնախարար Սերգեյ Լավրովի համապատասխան նամակը։

Նա նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանն իր կամքով է դուրս գալիս Եվրախորհրդից, դա կշռադատված եւ մտածված որոշում է։