Ռուսաստանը դուրս է գալիս Եվրախորհրդից

Ռուսաստանի՝ Եվրախորհրդից դուրս գալու որոշումը կայացվել է: Այս մասին իր Telegram-ում հայտնել է ՌԴ Պետդումայի փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյը։

Նրա խոսքով՝ կազմակերպության գլխավոր քարտուղարին է հանձնվել է արտգործնախարար Սերգեյ Լավրովի համապատասխան նամակը։

Նա նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանն իր կամքով է դուրս գալիս Եվրախորհրդից, դա կշռադատված եւ մտածված որոշում է։