Հրապարակվել են ուկրաինական զորքերի դաշտային հրամանատարական կետի ոչնչացման կադրերը
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել հրետանու միջոցով ուկրաինական զորքերի հրամանատարական կետի ոչնչացման մասին։
«ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի դաշտային հրամանատարական կետի ոչնչացման ժամանակ ՌԴ զինված ուժերի հրետանավորների կողմից Կրասնոպոլ բարձր ճշգրտության արկով դիպուկ հարվածի կադրերը»,- ասվում է տեսանյութի նկարագրության մեջ։
Անօդաչու թռչող սարքի տեսանյութը արձանագրել է հրետանային արկի ճշգրիտ հարվածը և թիրախի ամբողջական ոչնչացումը։

