Պուտինը հանձնարարել է գտնել ու պատժել Ուկրաինա ժամկետային զինծառայողներ ուղարկելու մեղավորներին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զեկուցագիր է ստացել իր հանձնարարականների կատարման վերաբերյալ՝ կտրականապես բացառելու ժամկետային զինծառայողների ներգրավումը Ուկրաինայի տարածքում առաջադրանքների կատարման համար: Նյութեր են ուղարկվել գլխավոր զինվորական դատախազություն՝ գործողություններին իրավական գնահատական տալու և այս հանձնարարականը չկատարելու համար պատասխանատու պաշտոնյաներին պատժելու համար, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Հատուկ ռազմական գործողության մեկնարկից առաջ Ռուսաստանի նախագահ, գերագույն հրամանատար Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ զինված ուժերի ստորաբաժանումների բոլոր հրամանատարներին հանձնարարվել է կտրականապես բացառել ժամկետային զինծառայողների ներգրավումը Ուկրաինայի տարածքում որևէ առաջադրանք կատարելու համար։ Պուտինին զեկուցվել է այս հանձնարարականի կատարման մասին»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Ռուսաստանի նախագահի ցուցումով Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողության մասնակցող զինված ուժերի ստորաբաժանումներում մի շարք ժամկետային զինծառայողների առկայության փաստերի կապակցությամբ նյութեր են ուղարկվել գլխավոր զինվորական դատախազություն:

