Վուչիչը հրաժարական է տվել
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել՝ պաշտոնը թողնելով իր երկրորդ և վերջին հնգամյա պաշտոնավարման ժամկետի ավարտից մոտ յոթ ամիս առաջ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ նրա հրաժարականը ճանապարհ է բացում երկրում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման համար։
Վուչիչի հրաժարականը տեղի է ունենում Սերբիայում հոկտեմբերի 25-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավին ընդառաջ։ Նրա «Սերբական առաջադիմական կուսակցությունը» (SNS) ընտրություններին մասնակցում է դաշնակիցների հետ միասին։ Եթե հոկտեմբերի 25-ի խորհրդարանական ընտրություններից հետո նրա կուսակցությունն ու դաշնակիցները կարողանան ձևավորել կառավարություն, Վուչիչը կարող է նշանակվել վարչապետ։
Հրաժարականից առաջ Վուչիչը Բելգրադի կենտրոնում գտնվող նախագահի նստավայրի մոտ հավաքված հարյուրավոր աջակիցների դիմել է վերջին անգամ՝ որպես երկրի նախագահ։
«Սա ինձ համար այս շենքում անցկացվող վերջին երեկոն է»,— ասել է նա հավաքվածներին՝ հավելելով, որ «հավատարմորեն ծառայել է» Սերբիային և հպարտ է համատեղ ձեռքբերումներով։
Վուչիչը դեռ հունիսի վերջին էր հայտարարել, որ մտադիր է հրաժարական տալ և Սերբիայում անցկացնել արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ։

