Իրանը ևՄԱԳԱՏԷ-ն պայմանավորվել են տեխնիկական համագործակցության շուրջ
ՄԱԳԱՏԷ-ի գործադիր տնօրեն Ռաֆայել Գրոսին Թեհրան կատարած այցի ժամանակ Իրանի իշխանությունների հետ պայմանավորվել է համապարփակ տեխնիկական համագործակցության շուրջ՝ որպես ԳՀՀԾ-ի վերսկսման աշխատանքների մի մաս:
NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։
Նրա խոսքով՝ գործակալության մոտ հարցեր են առաջացել իրանական մի շարք օբյեկտների վերաբերյալ, սակայն Իրանը պարտավորվել է պարզաբանումներ տալ 1-2 ամսվա ընթացքում, հաղորդում է «Коммерсант»-ը:
«Գրոսիի այցի ընթացքում, որը տեղի է ունեցել Վիեննայում իրանական միջուկային գործարքի վերսկսման շուրջ բանակցությունների ֆոնին, Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել համապարփակ տեխնիկական համագործակցության շուրջ, որի հիման վրա կկնքվի փուլային համաձայնագիր»,- ասել է Խաթիբզադեն։
Նրա խոսքով՝ կողմերը պայմանավորվել են, որ առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում այս համագործակցության շրջանակում գործակալությանը կտրվեն հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները:

