ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների վերահսկողության տակ են անցել ևս հինգ բնակավայր․ ՌԴ ՊՆ
Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները վերահսկողության տակ են առել հինգ բնակավայր։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռմբակոծիչ եւ հարվածային ավիացիան ոչնչացրել է 26 ռազմական օբյեկտ։ «Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի ուղղությամբ հարվածները շարունակվում են»,- ասել է նա։
Կոնաշենկովը հայտնել է, որ ոչնչացված օբյեկտների թվում են երկու հրամանատարական կետեր, ռադիոլոկացիոն կայան, զինամթերքի հինգ պահեստ և սպառազինության ու ռազմատեխնիկայի կենտրոնացման 11 շրջան։ «Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները վերահսկողության տակ են առել Նովոուկրաինսկոյե, Ստարոմայորսկոյե, Ստարոմլինովկա, Մայորովո և Ռեմովկա բնակավայրերը։ Ազատագրված բնակավայրերի բոլոր խաղաղ բնակիչներին մարդասիրական աջակցություն է ցուցաբերվում»,- ասել է նա։
Կոնաշենկովը հայտնել է, որ Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների զորքերն ազատագրել են 12 բնակավայր։

