Թուրք պաշտոնյան մեկնաբանել է Ուկրաինային մատակարարված ԱԹՍ-ների վերաբերյալ Արևմտյան մամուլի հրապարակումները

Թուրքիայի փոխարտգործնախարար Յավուզ Սելիմ Քըրանը մեկնաբանել է Արևմտյան մամուլի այն հրապարակումները,  որոնք վերաբերում են Ուկրաինա մատակարարված Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ներին։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Հարցի վերաբերյալ թուրք պաշտոնյան նշել է, որ մատակարարումը Թուրքիայի օգնությունը չէ, այլ Ուկրաինայի կողմից արված գնում է մասնավոր ընկերությունից։

Ընդ որում մեկնաբանությունը արվել է թուրքական իշխանամերձ «Sabah» լրատվամիջոցի խնդրանքով:

«Սա Թուրքիայի կողմից արված օգնություն չէ, այլ Ուկրաինայի կողմից Թուրքիայի մի ընկերությունից կատարած գնում է։ Ավելին, Ուկրաինան միակ երկիրը չէ, որ Bayraktar TB2 ԱԹՍ-ներ է գնել»,- նշել է պաշտոնյան։