Էրդողանն ու Ալիևը քննարկել են Հայաստանի հետ հարաբերություններն ու ռուս-ուկրաինական ճգնաժամը

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը չորեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, մասնավորապես, քննարկվել է «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ճգնաժամը», գրում է ՏԱՍՍ-ը։

«Բանակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցության ամրապնդման հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրները, հատկապես Հայաստանի հետ հարաբերությունները, ինչպես նաև ռուս-ուկրաինական ճգնաժամը»,- լրագրողներին հայտնել են Էրդողանի գրասենյակից։