Այստեղ Պուտինը և Ալիևը քաղաքականության սուբյեկտներ են, կա նաև մի օբյեկտ, որի շուրջ նրանք պետք է համաձայնության գան․ Քաղաքագետ

Ալիևը Պուտինի հետ հանդիպումից առաջ հետախուզում է հայտարարել ՀՀ նախագահների հանդեպ, ինչպես նաև Արցախի գյուղերի վրա կրակահերթեր են իրականացնում:

Հանդիպումից առաջ (որի ընթացքում պետք է ստորագրվի դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիր) ստեղծում է իրավիճակ հանդիպման ժամանակ պահանջներ առաջ քաշելու համար, այսինքն քաղաքականություն է վարում, որի համար նախաձեռնություններ է իրականացնում:

Վերջին տարիներին բոլոր նախաձեռնությունները Ադրբեջանն է իրականացրել, որովհետև իր առջև խնդիրներ է դնում, և դրա համար նախաձեռնում է քայլեր:

Քաղաքականություն վարելու համար պետք է ունենալ նպատակ, նախաձեռնել քայլեր, ստեղծել իրավիճակ ու հասնել արդյունքների:

Հայաստանի գործող ՛՛իշխանությունը՛՛ որևէ նախաձեռնություն, որևէ քայլ այս ողջ ընթացքում չի կարողացել կատարել:
Բնականաբար, ցանկացած պարագայում Հայաստանն է զիջումների գնալու, իսկ մենք հանձնված ենք Ռուսաստանի ողորմածությանն այլ տեղից որևէ ստասելիքներ չունենալով և դրանում մեղավորը Ռուսաստանը չի:

Իսկ ինչու պետք է սպասելիքներ ունենանք, երբ Հայաստանում քաղաքականություն վարող գոյություն չունի:

Այստեղ Պուտինը և Ալիևը քաղաքականության սուբյեկտներ են, կա նաև մի օբյեկտ, որի շուրջ նրանք պետք է համաձայնության գան: Օբյեկտին Պուտինը կզանգի ու կտեղեկացնի, թե ինչ են պայմանավորվել: Գոնե դրա համար պետք է շնորհակալ լինենք, որ դեռ զանգում են ու տեղեկացնում:

 

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից