Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարները խնդրել են Պուտինին ճանաչել ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը

Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարներ Դենիս Պուշիլինն ու Լեոնիդ Պասեչնիկը  դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը:

Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարները Վլադիմիր Պուտինին խնդրել են նաև դիտարկել համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերելու հնարավորությունը, ինչպես նաև պաշտպանության ոլորտի հեռանկարները: