Կլոունադայի ժամանակն ավարտին է մոտեցել․ Կադիրովը դիմել է Զելենսկիին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը դիմել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ կոչ անելով նրան հավատարիմ մնալ Մինսկի պայմանավորվածությունները կատարելուն։
«Պարոն Զելենսկի, կլոունադայի ժամանակն ավարտին է մոտեցել։ Եկել է սեփական ժողովրդի առջև պարտքը կատարելու ժամանակը՝ անդառնալի հետևանքներից խուսափելու համար։ Այսինքն, ինչպես՝ երբեք, Մինսկի պայմանավորվածությունները կատարելու անհրաժեշտությունը»,-ասել է նա։
Կադիրովի խոսքերով, ոչ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ երկրի ժողովուրդը չեն ուզում էսկալացիա, իսկ Զելենսկին՝ որպես պետության սահմանադրության և ուկրաինացիների անվտանգության երաշխավոր, պարտավոր է անել իրենից կախված ամեն ինչ խաղաղության հաստատման համար։

