Ռյա Թազա համայնքի եզդիական հոգևոր կենտրոնում իրականացվել է «Միասնություն» խորագրով սեմինար-քննարկում

Այսօր Արագածոտնի մարզի Ռյա Թազա համայնքի եզդիական հոգևոր կենտրոնում Խըդըր Նավիի տոնին ընդհառաջ իրականացվեց «Միասնություն» խորագրով սեմինար-քննարկումը, որի պատվավոր հյուրերն էին Իրաքից եզդիների գլխավոր սրբավայր Լալըշի բարձր դասի հոգևորական Ֆակիր Խեյրին և Շանգալից շեխ Հասանը։

Քննարկմանը ուղիղ կապով միացել էին նաև արտերկրի եզդի համայնքի ներկայացուցիչներ։ Որոշվեց այսուհետ նման քննարկումները դարձնել պարբերաբար՝ նպատակ հետապնդելով բարձրացնելու եզդի հասարակության հոգևոր դաստիարակությունը, ժողովրդի շրջանում միասնականության հաստատմանը ու եզդի ժողովրդի առջև ծառացած առկա կարևոր խնդիրների լուծումը:

Խորին երախտագիտությունս եմ հայտնում Ռիա Թազա համայնքի եզդիական Շեխուբաքր սրբատեղիի հիմնադիր և բարերար, շեխ Համզե եզդի հոգևորական անվանի գերդաստանի արժանի հետնորդ շեխ Մրազին, ով նախաձեռնել և այժմ էլ իրականացնում է ազգանվեր գործունեություն:

 

Եզդիների ազգային միության նախագահ Խըդըր Հաջոյան