Մերկելին ՄԱԿ-ում աշխատանք են առաջարկել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելին առաջարկել է գլխավորել գլոբալ հանրային օգուտների հարցերով խորհրդակցական մարմինը, հայտնել է DPA-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի աղբյուրները։

«ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ Գուտերեշն առաջարկն ուղարկել է Մերկելին նամակով, որը մինչ այժմ պատասխան չի ստացել: Սակայն ՄԱԿ-ում կարծում են, որ նախկին կանցլերը դժվար թե ընդունի աշխատանքի առաջարկը։

Գլոբալ հանրային բարիքների ներքո ՄԱԿ-ը հասկանում է, մասնավորապես, գլոբալ առողջապահությունը, գիտությունը, խաղաղության ապահովումը, բնության պաշտպանությունը, համաշխարհային տնտեսությունը։