Ում հրավերով է Ստեփանակերտի քաղաքապետը Երևանում

Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրավերով Ստեփանակերտի քաղաքապետարանի պատվիրակությունը՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ, այսօր մասնակցել է Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը:

Նաև տեղի է ունեցել առանձին հանդիպում հայկական երկու մայրաքաղաքների իշխանությունների միջև: Երկուստեք կարևորվել է քույր քաղաքների միջև բազմաճյուղ ու բազմամակարդակ փոխգործակցությունը:  Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ համագործակցությունը կխորացվի: Առաջիկայում Ստեփանակերտն ու Երևանը հանդես կգան համատեղ նոր ծրագրերով: