Արցախի վերաբերյալ հնչեցված թեզերը, բանակցային գործընթացի վերաբերյալ պնդումները, որ կատարվում է այս իշխանությունների կողմից` միջազգային իրավական աղետ է
Արցախի վերաբերյալ հնչեցված թեզերը, բանակցային գործընթացի վերաբերյալ պնդումները, որ կատարվում է այս իշխանությունների կողմից` միջազգային իրավական աղետ է: Այս մասին գրում է ԱԺ պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանը։
«ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կարգավիճակի ընկալման բացակայություն, ընդունված բանաձևերի աբսուրդային, թշնամական ազդեցությանը բնորոշ պնդումներ ու մեկնաբանություններ:
Այս մարդիկ չեն ընկալում, որ Հայաստանին ու Արցախին նման հայտարարություններով վնասում են նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ներկայացված գանգատի պրոցեսսին»,- գրում է Վարդևանյանը:

