Իրանը փակել է Հայաստանի ու Ադրբեջանի հետ իր սահմանը

Իրանի կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային հանձնաժողովի որոշմամբ դեկտեմբերի 25-ից երկիրը 15 օրով փակում է իր սահմանները հարևանների հետ։ Այս մասին հայտնում են տեղի իշխանությունները։

Իրանական իշխանությունները նման որոշում կայացրել են երկիր օմիկրոն շտամի մուտքը կանխելու համար։