Հայտնի տեսանյութում հայ զինծառայողներն իրոք ոչնչացրել են ադրբեջանական տանկերը (տեսանյութ)

Օրերս Lenta.ru-ի՝  44-օրյա պատերազմի դրվագ ներկայացնող տեսանյութ էինք հրապարակել՝ «Ինչպես են երկու հայ զինվորները 44-օրյա պատերազմի ժամանակ փախուստի մատնել երկու ադրբեջանական տանկերին»։

Մհեր Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութի շարունակությունը՝ գրելով․

«2 ՀԱՅ ՌԱԶՄԻԿՆԵՐՆ ընդդեմ 2 թուրքական ՏԱՆԿԵՐԻ վիդեոյի շարունակությունը, որ մեր օգտատերերից մեկն ուղարկեց: Ըստ օգտատիրոջ՝ Քաշաթաղ, 04.11.2020 թվական:

Ուշադրություն դարձրեք տեսանյութի 34-37 վայրկյաններին՝ երևում են կրակի լեզուները, այսինքն այդ մեքենաներն իրոք ոչնչացվել են

ՀԶՈՐՆԵՐ՝ պատիվ ունեմ… էրնեկ ողջ մնացած լինեք…»։