ՏԻՄ ընտրություններին մասնակցության արդյունքները՝ ժամը 17։00-ի դրությամբ

Ժամը 17։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 20.75 տոկոսը։

Ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող 1,112,396 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 376 003 քաղաքացի։

Ամենաակտիվ մասնակցության ցուցանիշը՝ 92,95 տոկոս, գրանցվել է Լոռու մարզի Թումանյան համայնքում։ Այստեղ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող 5029 քաղաքացուց 3166-ը։

Ամենապասիվը Արմավիր քաղաքում է։ Այստեղ գրանցվել է մասնակցության 14.12 տոկոս։  Ընտրելու իրավունք ունեցող 44 452 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 6276-ը։

Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում Հայաստանի 7 մարզերի 36 համայնքներում։