Ռուս խաղաղապահներն ապահովել են Արցախում խաղողի բերքի անվտանգ հավաքումը. ՌԴ ՊՆ
Արցախի Ասկերանի շրջանի վարչակազմը դիմել է ռուս խաղաղապահներին՝ օգնություն խնդրելով խաղողի բերքահավաքի ընթացքում անվտանգությունն ապահովելու համար, քանի որ խաղողի այգիները գտնվում են սահմանազատման գծի երկայնքով: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
«Բերքահավաքի ընթացքում անվտանգության ապահովումը կշարունակվի երկու շաբաթ», – ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Իվանովը:
Սահմանազատման գծի երկայնքով խաղողի հավաքումը սկսվել է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում`խաղողի արտադրանքի մթերման համար:
«Մենք այսօր սկսեցինք բերքահավաքը՝ խաղաղապահների պահպանության ներքո: Մեր տնօրենը որոշել է բերքի մի մասը ուղարկել մանկատուն, երեխաները շատ ուրախ են: Ներկա դրությամբ բերքատվությունը լավ է, խաղաղապահների օգնությամբ մենք կարողացանք սկսել բերքահավաքը»,- ասել է գինու ձեռնարկության ներկայացուցիչ Ապիկ Արտեսյանը:
Այս տարվա գարնանը ռուս սակրավորները մաքրել են այս տարածքը պայթուցիկ նյութերից՝ ապահովելով խաղողի տնարկների անվտանգ խնամք, ինչպես նաև ժամանակին բերքահավաքը:

