Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Ռուսաստան և Ուկրաինա

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաջորդ շաբաթ կմեկնի Մոսկվա, որտեղ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ փոխանցում է Russia Today-ը:

Նշվում է, որ Մերկելի այցն իրականացվում է «Հյուսիսային հոսք-2» գազատար խողովակաշարի շինարարության ավարտի և Մերկելի՝ պաշտոնից հեռանալու ֆոնին:

Երկու երկրների ղեկավարները կքննարկեն մի շարք միջազգային և տարածաշրջանային հարցեր:

Գերմանիայի կառավարությունից տեղեկացրել են, որ կանցլերը կայցելի նաև Ուկրաինա և կհանդիպի երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ:

Անգելա Մերկելը պաշտոնից կհեռանա այս տարվա աշնանը: