Երբ տղամարդիկ դահլիճից կնոջ վրա բղավում են, առնվազն՝ կոռեկտ չէ․ Թովմասյանը՝ «Իմ քայլականներին» (տեսանյութ)
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն, անդրադառնալով Արցախի հիմնախնդիրներին և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կատարած գործունեությանը 44-օրյա պատերազմին, շեշտեց․ «7-րդ գումարման ԱԺ-ը պատմության մեջ կմնա Արցախը հանձնած խորհրդարան և արձանագրում ենք, որ գոնե 44-օրյա արհավիրքից հետո, երբ Արցախն ավելի շատ ունի մեր կարիքը «Իմ քայլը» որևիցէ բան չի արել»։
Թագուհի Թովմասյանը «նախատեց» Ալեն Սիմոնյանին և «Իմ քայլական» պատգամավորներին, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթի ժամանակ տեղի ունեցած միջադեպին անդրադառնալով, և նրանց արարքը որակեց՝ անկոռեկտ։

