Լեհաստանի Հանրային հեռուստաընկերությունը հակահայկական բովանդակությամբ ռեպորտաժ է հեռարձակել

Լեհաստանի Հանրային հեռուստաընկերությունը հակահայկական բովանդակությամբ ռեպորտաժ է հեռարձակել լուրերի հիմնական թողարկման ընթացքում: Իսկ ընդամենը մի քանի տարի առաջ այդ նույն հեռուստաընկերությունը համագործակցության հուշագիր էր ստորագրել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հետ, որի արդյունքում իրենց միջոցներով ֆիլմեր էին նկարահանվում և հեռարձակվում Արցախի հիմնախնդրի, ինչպես նաև լեհահայ նշանավոր գործիչների մասին: Ժամանակին մենք դրանով հպարտանում էինք, իսկ ադրբեջանցիները բողոքի անհետևանք ձայն էին բարձրացնում: Հիմա ամեն ինչ հակառակն է: Այլ բան չէր կարող լինել, երբ կործանված է ոչ միայն երկիրը, այլև դիվանագիտությունը, իսկ «դիվանագետ» կոչվածները շարունակում են լուռ ու անխոնջ ծառայել հայ ժողովրդի ամենամեծ թշնամուն եւ հայ ժողովրդի ամենամեծ դավաճանին:

https://wiadomosci.tvp.pl/55096933/trudna-droga-do-pokoju?fbclid=IwAR07s40H7N9o6jMBeVH0dGY0SHIkX8Pu5Z-svSp5DiRmwMYW2z4EsDJQ3Ec

Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից