Մեր առօրյան…

Տեղ գյուղի մոտակայքում ադրբեջանական զինծառայողները ահաբեկելով տեղի բնակիչ 13 ամյա տղային, խլել են վերջինից 3 կով։ Քիչ անց ռուսների միջնորդությամբ կենդանիները վերադարձվել են գյուղացիներին։

Գեղարքունիքի մարզում արձանագրվել է փոխհրաձգություն հայկական և ադրբեջանական ուժերի միջև։ Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը՝ հայկական կողմից ունենք մեկ վիրավոր, ադրբեջանական կողմից վիրավոր է երկու մարդ։

Եվ որպես բոնուս․

Ադրբեջանի և Իրանի սահմանին տեղի է ունեցել փոխհրաձգություն իրանցիների և ադրբեջանական սահմանապահ զորքերի միջև։ Մեկ ադրբեջանցի զոհվել է։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից