Արցախին պետք է վերադարձնել կայուն զարգացման, խաղաղության և անվտանգության փուլը
Հետպատերազմյան Արցախի կյանքը բոլոր առումներով, գլխիվայր շրջվել է։
Արցախում չեմ ճանաչում մի մարդու, ում մոտ շրջապատից, հարազատությունից կորուստ չկա և բնական է, որ կյանքն առաջվանը չի կարող լինել։
Արցախում մարդիկ՝ առանց չափազանցության, կողք կողքի ապրում են իրենց իսկ թշնամու հետ։ Թաղավարդ, Կարմիր Շուկա գյուղից մինչև Ստեփանակերտ, Ասկերանից Մարտակերտ կամ Մարտունի քաղաքներ՝ առաջնագիծն անցնում է ադրբեջանցիների հետ անմիջապես հարևանությամբ։
Այսպես՝ եղած պայմանավորվածությունների ու իրականության մեջ շատ դժվար է լինելու։
Արցախին պետք է վերադարձնել կայուն զարգացման, խաղաղության և անվտանգության փուլը։
Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

