Մեր թշնամին հասկանում է, որ հունիսի 20-ին Նիկոլը որևէ շանս չունի վերընտրվելու և փորձում է մաքսիմալը պոկել մեզնից․ Արթուր Վանեցյան (տեսանյութ)
Արցախի հարցը մոռացության է տրվել, գերիների հարցը, անհետ կորածների հարցը մոռացության է տրվել, հիմա մտածում ենք, թե ոնց անենք, որ ՀՀ տարածքից ադրբեջանցիներին վռնդենք, ուրիշ ոչ մի բանի մասին չենք մտածում: Այս մասին, հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը գլխավորող Արթուր Վանեցյանը, որը Տիգրան Աբրահամյանի հետ այսօր մեկնում է Արցախ:
«Նիկոլն անվերջ պարտությունների շղթա է, և մեր թշնամին հասկանում է, որ հունիսի 20-ին Նիկոլը որևէ շանս չունի վերընտրվելու, և հասկանում են, որ նոր իշխանությունների ձևավորման պարագայում ինքն այլևս իրեն չի կարող այնպես լկտի պահել, ինչպես պահում է, դրա համար հիմա փորձում է մաքսիմալը պոկել մեզնից, որպեսզի երբ մենք լինենք իշխանության ու գնանք բանակցության, մաքսիմալ շատ խաղաքարտեր ունենան ձեռքի տակ»,- ասաց Վանեցյանը:
Մանրամասները՝ տեսանյութում

