ՀԱՊԿ-ից ես մեծ ակնկալիքներ չունեմ, ես այս մասին ասում եմ հրապարակայնորեն․ Ռոբերտ Քոչարյան

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից ես մեծ ակնկալիքներ չունեմ։ Ես այս մասին ասում եմ հրապարակայնորեն»,- ռուսական РБК հեռուստաալիքին մայիսի 29-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Նա մանրամասնել է, որ ցավոք, Հայաստանի իշխանություններն արել են ամեն ինչ՝ սեպ խրելու Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններում, խոսքը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական գործի մասին է։

«Կազմակերպության բոլոր անդամների հետ Ադրբեջանը ջերմ հարաբերություններ ունի։ Ռուսաստանն այս առումով առանձնահատուկ դիրք ունի։ Այս կազմակերպությունում որոշումները կայացվում են հավաքական կերպով»,-նշել է նա։

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական РБК հեռուստաալիքի լրագրող Իլյա Դորոնովին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական, արտաքին քաղաքական և աշխարհաքաղաքական ամենահրատապ թեմաների։