Եթե ինչ-որ հրաշքով ցանկացած հականիկոլական ուժ հաղթի այս ընտրություններում, ես իմ առաքելությունը կհամարեմ ավարտված․ Միքայել Մինասյան

Ես որևէ պայմանավորվածություն չունեմ ընտրություններին մասնակցող որևէ ուժի հետ: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրում է Միքայել Մինասյանը:

«Եթե ինչ-որ հրաշքով ցանկացած հականիկոլական ուժ հաղթի այս ընտրություններում, ես իմ առաքելությունը կհամարեմ ավարտված ու կհեռանամ հայկական քաղաքական դաշտից ու հայկական հասարակական ասպարեզից:

«Դուխով» գլխարկով հեղափոխության համար պարող մարդիկ փոխարենն իրենք իրենց ծոծրակին խփեն, սկսեցին ամեն ինչում մեղադրել ինձ, Սերժ Սարգսյանին, Opus Dei կամ սովորաբար ամեն ինչում մեղավոր Պուշկինին: Ինձ համար կարևոր է գործով ապացուցել նրանց սխալ լինելը»,-գրել է նա:

Մինասյանը հավելում է, որ կօգնի բոլոր նրանց, ովքեր Նիկոլին համարում են թշնամի՝ անկախ իր՝ այդ մարդկանց նկատմամբ ու այդ մարդկանց՝ իր նկատմամբ վերաբերմունքից:

Ավելին՝ սկզբնաղբյուրում