Սյունեցիների դեմ «գործ տվածի» ինքնությունը պարզվել է
Նիկոլ Փաշինյանի դեմ ակցիա իրականացրած սյունեցիներին լուսանկարահանելու և դրանք ոստիկանությանը փոխանցելու համար իշխանությունն իր հետ Սյունիքի մարզ էր տարել Արգավանդ համայնքի նախկին ղեկավարի որդուն՝ Վահան Նարիբեկյանին: Այս մասին հաղորդում են հայկական տելեգրամ ալիքները:
Այլ կերպ ասած, սյունեցիների դեմ «գործ տվողը» հենց նա է եղել և վերջինիս փոխանցած լուսանկարների պատճառով են բերման ենթարկվել և խոշտանգվել քաղաքացիներից շատերը: Նույն աղբյուրի փոխանցմամբ, նրան այդ առաջարկն արել է Ալեն Սիմոնյանը:
Վահան Նարիբեկյանը Սյունեցիների լուսանկարները փոխանցել է Վայբերով։
Այսօր, arminsider տելեգրամյան ալիքը հաղորդել էր, որ ուժայինների հետ Սյունիքում է եղել նաև Արգավանդ համայնքի նախկին ղեկավարի որդին՝ Վահան Նարիբեկյանը: Տելեգրամյան ալիքը տեղեկացրեց, որ հենց Նարիբեկյանի լուսանկարների հիման վրա են բերման ենթարկել քաղաքացիներին: Ավելին, հաղորդում է arminsider-ը, Վահան Նարիբեկյանը նաև տեսանկարահանել է ոստիկանության բաժանմունքում քաղաքացիների ծեծը և խոշտանգումները:
Դեժավյուին հաջողվեց պարզել այլ մանրամասներ ևս։ Մասնավորապես որ Վահան Նարիբեկյանը այդ նպատակով է տարվել Սյունիք, առաջարկը եղել է Ալեն Սիմոնյանի կողմից, Վահանը փոքր ինչ երկմտել է, թե՝ «բայց վտանգավոր ա», «կարողա՞ վարչապետը չգնա, իրա համար եմ ասում», սակայն Ալենը իրեն ասել է որ չի քննարկվում, գնա թե ոչ, հարցը նրանում է, որ պետք է մարդ ում չեն ճանաչի, որպես իշխանական և կարող է տեղում ինչոր բան պետք լինի անելու։ Վահան Նարիբեկյանը համաձայնվել է, սակայն Սյունիքում պարզվելա, որ առաջադրանքները կապված են, ոստիկանների համար լուսանկարներ անելու, այնուհետ բաժիններում տեսանկարահանելու տեսքով։ Նարիբեկյանին «ինստրուկտաժ է» արել անձամբ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը, խնդրելով այդ լուսանկարները վերջում ուղարկել Վայբերով։ Դեժավյուի աղբյուրը պատմում է, որ Վահանը այդ այցից հետո, բավականին նեղված է, ամենուր պատմում է, որ Ալենը իրեն «պաստավկա» արեց, որ ինքն իր համար բիզնեսով զբաղվող մարդ է, տարան սարգին «միլիցու բոզ»։
Տեսանյութում Վահան Նարիբեկյանը լուսանկարում է Նիկոլին հայհոյող սյունեցիներին։

