«Շենգավիթ» ԲԿ-ում 5 կգ քաշով գեղեցկուհի է ծնվել
«Շենգավիթ» ԲԿ-ում 5 կգ քաշով աղջիկ է ծնվել: Այս մասին տեղեկանում ենք ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից:
«Մարիամը լույս աշխարհ է եկել 5 կգ քաշով և 53 սմ հասակով մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանի և նեոնատոլոգ Նազելի Սանոսյանի օգնությամբ։
Մարիամը երիտասարդ ընտանիքի առաջնեկն է և այսօր արդեն դուրս է գրվում հիվանդանոցից։
Չնայած նորածնի մեծ քաշին՝ մայրիկը և բալիկը խնդիրներ չեն ունեցել»,- գրված է ԲԿ-ի էջում։

