«Շենգավիթ» ԲԿ-ում 5 կգ քաշով գեղեցկուհի է ծնվել

«Շենգավիթ» ԲԿ-ում 5 կգ քաշով աղջիկ է ծնվել: Այս մասին տեղեկանում ենք ԲԿֆեյսբուքյան էջից:

«Մարիամը լույս աշխարհ է եկել 5 կգ քաշով և 53 սմ հասակով մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանի և նեոնատոլոգ Նազելի Սանոսյանի օգնությամբ։

Մարիամը երիտասարդ ընտանիքի առաջնեկն է և այսօր արդեն դուրս է գրվում հիվանդանոցից։

Չնայած նորածնի մեծ քաշին՝ մայրիկը և բալիկը խնդիրներ չեն ունեցել»,- գրված է ԲԿ-ի էջում։