ԵՄ երկրների միջև կան անհամաձայնություններ Իսրայելի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում
Եվրոպական միության 27 անդամ պետությունների միջև կան անհամաձայնություններ Իսրայելի դեմ պատժամիջոցների կիրառման հարցում․ այս մասին հայտարարել է Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ։
«Այս հարցի լուծումը շատ բարդ է՝ նաև առևտրային և տնտեսական հարցերի առումով», – նշել է նա։

