ԵՄ-ի կողմից Կիևին լրացուցիչ միջոցների հատկացումը չի նպաստի խաղաղ կարգավորմանը. Պեսկով

Եվրամիության կողմից Կիևին լրացուցիչ միջոցների հատկացումը չի նպաստի խաղաղ կարգավորմանը։ Ընդհակառակը, նման խրախուսումը Կիևին կդրդի շարունակել պատերազմը՝ ի վնաս ինչպես սեփական, այնպես էլ եվրոպացի քաղաքացիների, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Խաղաղ գործընթացի համար հետևանքները շատ լավ չեն։ Եվրոպացիների կողմից խրախուսվող և հրահրվող Կիևի ռեժիմը պակաս հակված է խաղաղ գործընթացին և ավելի շատ տրամադրված է շարունակել պատերազմը՝ ի վնաս նախևառաջ Ուկրաինայի քաղաքացիների շահերի, ինչպես նաև ի վնաս եվրոպական երկրների քաղաքացիների շահերի»,- ասել է Պեսկովը: