Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի  3-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 4-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների՝ ամբողջությամբ, Գր.Լուսավորիչ Բ/Կ,  Պաշտպանության նախարարության շենքի,

Նորք-Մարաշ վարչական շրջանի,

Ավան վարչական շրջանի,

Էրեբունի վարչական շրջանի՝ Վարդաշենի 1-12, Մուշավանի 1-10, Սարի թաղի 1-28, Դավիթ-Բեկի փողոցների և նրբ.

Կոտայքի մարզի Մայակովսկի, Արամուս, Կաթնաղբյուր գյուղերի,

Ջրվեժ գյուղի՝ գ.Ջրվեժ, գ.Ջրվեժ Ա, Բ և Բագրևանդի թաղամասերի, Ջրվեժ  Մայակ և Բանավան թաղամասերի,

Առինջ գյուղի՝ Դուրյան, Վ.Տերյան, Պ.Սևակի, Խ.Աբովյան, Մհեր Մկրտչյան թաղամասերի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: