Ոստիկանները կարող են ազատվել զինվորական ծառայությունից

ՀՀ ոստիկանությունում և փրկարարական ծառայությունում ծառայության անցնող անձինք կկարողանան զինված ուժերում ժամկետային ծառայություն չանցնել: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանության արժանացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ և ներկայացվեց Ազգային ժողովի քննարկմանը:

Մի քանի տարի առաջ այս կարգը գործում էր, բայց հետո վերացվեց, և այժմ ոստիկանություն և ՆԳՆ փրկարարական ծառայություն կարող են դիմել միայն ժամկետային ծառայություն անցած անձինք:

Ներքին գործերի նախարարության բացատրական գրության մեջ նշվում է, որ դա նվազեցնում է նշված ուղղություններով կարիերա սկսել ցանկացողների հոսքը: